Սուխումում ռուս դիվանագետի սպանության գործով 2-րդ կասկածյալն է ձերբակալվել
Ռուսական Նալչիկ քաղաքում ձերբակալվել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնևի սպանության գործով 2-րդ կասկածյալը։
Ինչպես հայտնում է Газета-ն, 1988թ. ծնված Իսխան Սաբանչիևը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ ռուս դիվանագետը սպանվել է Սուխումում սեպտեմբերի 9-ին։ Նրա կինը ևս հրազենային վնասվածքներ էր ստացել և որոշ ժամանակ անց մահացել։
Այս գործով առաջին կասկածյալին՝ Յուսուպ Լակաևին, ձերբակալել են անցած շաբաթ, Բաթումիում։










