Սարալանջում Peugeot–ն դուրս է եկել ճանապարհից և 3 մետր իջել դեպի ձորակը

18:08 • 23.09.13

Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով այսօր ժամը 14:30-ի սահմաններում Երևանի Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը, տեղեկացնում է Shamshyan.com կայքը:

 

 

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև` «Հայռուսգազարդ» և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

 

Ըստ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Հայէկոնոմբանկ»-ի հաշվեկշռում:
Նյութն ամբողջությամբ այստեղ։