Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանությանը ճանաչման արծարծումը զուտ քարոզչություն է Թուրքիայի դեմ.արաբագետ

11:08 • 23.09.13

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով Եգիպտոսում Հայոց ցեղասպանության ճանաչման արծարծումը, զուտ քարոզչական նպատակներով է, ուղղված՝ Թուրքիայի դեմ:


«Բազմիցս նշել եմ , որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հուզական ոլորտից դուրս գանք և ավելի պրակտիկ նայենք: Այսինքն՝ եթե չկան կոնկրետ քայլեր, որ պաշտոնական տեսակետ արտահայտեն, որ պետք է ճանաչեն կամ ճանաչում են, մնացած խոսակցությունները, մանավանդ Եգիպտոսին վերաբերող՝ զուտ քարոզչական են և հիմնականում ուղղված են Թուրքիայի դեմ՝ հաշվի առնելով այս վերջին զարգացումները»,–Tert.am –ի հետ զրույցում արաբագետն ասաց։


Սարգիս Գրիգորյանը հավելեց, որ «վերջին զարգացումներ» ասելով՝ նկատի ունի Եգիպտոսում հուլիսի 3-ի հեղաշրջումից հետո ծավալվող իրադարձությունները: Այն է՝ որ Եգիպտոսի նախկին վարչակարգը՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուրսին, վայելում էր Թուրքիայի իշխանությունների աջակցությունը և պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սուր քննադատության ենթարկեց զինվորականների աջակցությունը վայելող նոր ժամանակավոր կառավարությանը:

Նշենք, որ 168.am լրատվական կայքը, հրապարակել էր սեպտեմբերի 15-ին Vatican Insider-ում հրապարակված Մարկո Տոզատիի «Հնարավոր է՝ Եգիպտոսը ճանաչի հայ քրիստոնյաների ցեղասպանությունը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Մուրսիի գահընկեցությունից հետո Եգիպտոսը կարող է դառնալ մուսուլմանական առաջին երկիրն աշխարհում, ով կճանաչի 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության սահմաններում թուրքական կառավարության սկսած ցեղասպանությունը: