Սիրիայում «Ալ-Կաիդայի» հետ սերտ առնչություն ունեցող խմբավորման ղեկավար է սպանվել

01:04 • 23.09.13

Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում, որտեղ բախումներ են տեղի ունենում զինված ընդդիմության զինյալների միջև, սպանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Աբդալլա ալ-Լիբին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Սիրիական «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ «Ալ-Կաիդայի» հետ սերտ առնչություն ունեցող խմբավորման ղեկավարի վրա հարձակում են գործել Դանա քաղաքում:


Սիրիայի ազատ բանակը, որը պայքարում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ, հաստատել է ահաբեկիչների ղեկավարի մահվան փաստը, սակայն իր վրա պատասխանատվություն չի վերցրել: