Air France ավիաընկերության ինքնաթիռից 44 կգ ոսկի են գողացել

16:49 • 24.09.13

Ֆրանսիական Air France ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռից 1.6 մլն եվրո արժողությամբ 44 կգ ոսկի են գողացել. օդանավն իրականացրել է Փարիզ-Ցյուրիխ չվերթը, գրում է ДНИ.ru-ն։

 

Ոսկին գտնվել է ինքնաթիռի բեռների հատվածում։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 300 կգ թանկարժեք մետաղ։ Կորուստը հայտնաբերել են միայն Շվեյցարիայում բեռնաթափման ժամանակ։

 

Ոստիկանությունը գողության համար կասկածում է Շառլ դե Գոլի անվ. օդանավակայանի աշխատակիցներին։ Վերջիններս այդ չվերթի ընթացքում թանկարժեք իրեր բեռնում են ամեն օր և մնում են տվյալ վայրում մինչ ինքնաթիռի թռիչքը։
Իրավապահների կարծիքով՝ հանցագործները, հավանաբար, համախոհներ են ունեցել։

 

Ոսկին Փարիզի օդանավակայանի միջոցով տեղափոխում են պարբերաբար, հետևաբար, այդ գողությունը կարող էին կազմակերպել բեռնակիրները։