Արաբական ծովում երկրաշարժից հետո կղզի է հայտնվել
7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, որը տեղի էր ունեցել այսօր Պակիստանի Բելուջիստան նահանգի մոտակայքում, Պակիստանի մոտ՝ Արաբական ծովում փոքրիկ կղզի է առաջացել. տեղեկացնում է Взгляд-ը։
Բելուջիստանի իշխանությունների տվյալներով՝ կղզու լայնությունը կազմում է մոտ 30 մետր։ Կղզին գտնվում է Պակիստանի Գվադար նավահանգստից 90 մետր հեռավորության վրա։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.7 բալ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Բելուջիստան նահանգի տարածքում, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորությամբ։
Երկրաշարժին հաջորդել է 4 հետցնցում, որոնցից ամենաուժգինը եղել է 5.9 մագնիտուդ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 46 մարդ։










