Չինաստանն ընդլայնել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելվում է արտահանել Հյուսիսային Կորեա

10:46 • 24.09.13

Չինաստանն ընդլայնել է այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք արգելվում է արտահանել Հյուսիսային Կորեա, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

 

Կանոնների խստացումը կապված է անհանգստությունների հետ, որ Հս. Կորեան այդ ապրանքներն օգտագործում է զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար։

 

Ցուցակը տեղադրված է Չինաստանի առևտրի նախարարության կայքում և կազմված է 236 էջից։ Տեքստում ասվում է, որ տվյալ ցուցակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը հետևելու միջոց է, սակայն Փհենյանում այն ամենայն հավանականությամբ կընդունվի որպես Չինաստանի և Հս. Կորեայի միջև հարաբերությունների սառեցմանն ուղղված ևս մի քայլ։