Արքայադուստր Դիանայի մահը պատվիրված սպանություն անվանած վկան անհետացել է
Օգոստոսին բրիտանական հատուկ ծառայութունների նախկին աշխատակիցը սենսացիոն հայտարարությամբ էր հանդես եկել։ Նա հաղորդել է, որ արքայադուստր Դիանան, որը զոհվել էր ավտովթարի հետևանքով, իրականում պատվիրված սպանության զոհ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, այն մարդը, որը բացահայտում էր ճշմարտությունը՝ Դիանայի մահվան մասին, փախել է Բրիտանիայից։ Այն մասին, թե որտեղ է այժմ գտնվում նա, ոչ մեկին հայտնի չէ։
Հատուկ օդային ծառայության նախկին աշխատակիցը կնոջը պատմել էր այն մասին, որ Դիանայի մահը բոլորովին էլ դժբախտ պատահար չի եղել։ Եվ կինը համոզված է, որ ամուսինն ասում է ճշմարտությունը։
Նախկին աշխատակիցը պնդում է, որ սպանությունը պատվիրված է եղել թագավորական ընտանիքին մոտ կանգնած անձանց կողմից։
Տղամարդը խոստովանել է, որ ինքն էլ է մասնակցել այդ գործողությանը։ Ողբերգությունը կարող էր կանխվել, եթե նրա գործընկերներից մեկը լազերով չկուրացներ այն մեքենայի վարորդի աչքը, որտեղ գտնվում էին Դիանան և նրա սիրելին։
Հարցաքննության նախօրեին տղամարդը լքել է Բրիտանիան և ըստ որոշ տեղեկությունների՝ մեկնել Սաուդիան Արաբիա։ Նրա կինն ու երեխաները, նախկինի պես, գտնվում են Մեծ Բրիտանիայում։










