Զանգվածային ծեծկռտուք iPhone արտադրող չինական գործարանում
Չինաստանում Foxconn գործարանի 200 աշխատակիցների միջև ծագած ծեծկռտուքի հետևանքով 11 հոգի վիրավորվել է, հայտնում է Business Insider-ը՝ The Wall Street Journal-ին հղումով:
Foxconn-ի գործարանից, որը Apple-ի iPhone-ների արտադրողն է, հայտնում են, որ աշխատակիցները զինված են եղել պողպատե մականներով և դանակներով:
Ծեծկռտուքը ծագել է տարբեր նահանգներից ժամանած աշխատակիցների միջև, ովքեր հավաքվել են տոնելու Չինաստանի աշնանային փառատոնը: Բախումները, որ սկսվել էին սեպտեմբերի 19-ին, շարունակվել նաև սեպտեմբերի 21-ին, երբ աշխատակիցները ներխուժել են Foxconn-ի սրճարան:
Ոստիկանների միջամտությամբ կռիվները դադարել են: Այժմ նրանք պարզում են կռվի առաջացման պատճառները:










