Վենեսուելան իր նախագահին հարգելու երաշխիքներ է պահանջել ՄԱԿ-ից

11:18 • 24.09.13

Վենեսուելան նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին` խնդրելով Նյու Յորք այցելել պատրաստվող այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և վենեսուելական պատվիրակության մյուս անդամների հանդեպ հարգանքի երաշխիքներ տրամադրել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Նամակը հղվել է Վենեսուելայի ԱԳՆ-ի անունից: Նշվել է, որ հարգանք պետք է դրսևորվի մասնավորապես ԱՄՆ-ի կառավարության կողմից: Վենեսուելական պատվիրակությունը մեկնում է Գլխավոր ասամբլեայի նիստին:

 

Սակայն արտգործնախարարության նամակից պարզ է դարձել, որ պատվիրակության մասնակցության մասին վերջնական որոշում դեռ ընդունված չէ:

 

Նախորդ շաբաթ Վենեսուելայի իշխանություններն իրենց վրդովմունքն էին հայտնել, երբ ԱՄՆ-ն արգելել էր Մադուրոյի օդանավի թռիչքն իր օդային տարածքով:

 

3 տարի է, ինչ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունները գործերի հավատարմատարի մակարդակում են: