Ռուսական դատարանը ծայրահեղական է ճանաչել Ղուրանի ռուսերեն թարգմանությունը և արգելել

11:40 • 24.09.13

Ռուսաստանի գերագույն մուֆթի Ռավիլ Գայնուտդինն իր վրդովմունքն է հայտնել ռուսական դատարանի որոշման առիթով: Ըստ այդմ, հայտնում է Huffington Post-ը, Ղուրանի ռուսերեն թարգմանությունը ճանաչվել է ծայրահեղական, արգելվել, և հրահանգվել է դրա ոչնչացումը:

 

Գայնուտդինը նամակ է գրել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում դատարանի որոշումն անգրագետ և սադրիչ է անվանել:

 

Խոսքը 2002-ին Սաուդյան Արաբիայում Էլմիր Կուլիևի արած թարգմանության մասին է, որը, ըստ Նովոռոսիյսկի դատարանի, խախտում է ծայրահեղական նյութերն արգելող դաշնային օրենքը:

 

Գերագույն մուֆթին նշել է նաև, որ Ռուսաստանի մուսուլմանները ցնցված են դատարանի արհամարհական վերաբերմունքից: