Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված երեխային

00:05 • 24.09.13

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, մոտ 2 տարեկան երեխան մնացել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն` օպերատորով:


Հրշեջ-փրկարարները բացել են Մ.Գ.-ին պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 83LP333 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և ներսում է գտնվող` 2011թ. ծնված Ս.Գ.-ին հանձնել ծնողներին: