Life News-ն ընթերցողներին ամսական 10 մլն ռուբլի կվճարի

14:28 • 24.09.13

Ռուսական Life News լրատվամիջոցը նոր ակցիա է իրականացնում, որի շրջանակներում ամսական 10 մլն ռուբլի կվճարի իր ընթերցողներին՝ տրամադրած նորությունների դիմաց։

 

Life News նոր բջջային հավելվածը հնարավոր է ներբեռնել AppStore-ից ու GooglePlay-ից։ Այն բացարձակ անվճար է iOS և Android օպերացիոն համակարգով գործող սարքերի օգտատերերի համար։ Դրա միջոցով սմարթֆոն ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է տասնյակ հազարավոր ռուբլի վաստակել՝ իրեն զգալով Life News-ի լրագրող։

 

Life News-ի խմբագրությունը մշտապես առաջադրանքներ է ուղարկում ՝տալով հստակ հասցեներ, որտեղից հարկավոր է լուսանկար կամ տեսանյութ ուղարկել։ Այնուհետ, դատելով դրա էքսկլյուզիվությունից, խմբագրությունը գումար է տալիս «թղթակցին»։