Քենիայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել՝ ահաբեկչության զոհերի հիշատակին
Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան եռօրյա սուգ է հայտարարել՝ մայրաքաղաք Նայրոբիում ահաբեկչության 67 զոհերի հիշատակին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Շաբաթ օրը զինյալները հարձակվել էին Նաիրոբիում գտնվող առևտրի կենտրոններից մեկի վրա։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Կաիդայի» հետ։
200 փրկվածներից 175-ը դիմել էին բուժօգնություն ստանալու։
Նախագահի խոսքերով՝ գործողության ընթացքում սպանվել են «Աշ-Շաբաբի» 5 զինյալներ, ևս 11-ը ձերբակալվել են։










