Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններն այդքան էլ հարթ չեն ընթանում. ռուս պաշտոնյա

16:46 • 24.09.13

Սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու մասին ռուս-ամերիկյան բանակցություններն այդքան էլ հարթ չեն ընթանում, ինչի մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է Al Arabiya-ն։

 

«Ցավոք, անհրաժեշտ է նշել, որ ամերիկացիների հետ բանակցելու ընթացքում գործերն անխոչընդոտ չեն ընթանում, քանի որ նրանք (ամերիկացիները) այն ուղղությամբ չեն շարժվում, որը որ պահանջվում է»,-ասել է պաշտոնյան։

 

Նրա խոսքով՝ ամերիկացիները մշտապես ասում են, որ Ասադի ռեժիմին պատժելու մտադրություններն ի չիք չեն եղել ու ուժի մեջ են։

«Արդյունքում՝ մենք որոշ ենթադրություններ ենք արել ու հասկացել, որ միջազգային օրենքի խախտումն ու ագրեսիայի սպառնալիքը դեռևս կա ու պարզապես հետաձգվել է, այլ ոչ թե չեղյալ հայտարարվել»,-նշել է Ռյաբկովը։