Ամերիկյան կործանիչները Նյու Յորքի օդային տարածքում կտրել են երեք ինքնաթիռների ճանապարհը

10:19 • 24.09.13

Ամերիկյան կործանիչները Նյու Յորքի երկնքում կտրել են երեք ինքնաթիռների ճանապարհը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

F-16 կործանիչները Նյու Յորքի օդային տարածքում թռիչքների ժամանակավոր սահմանափակումը խախտած ինքնաթիռներին ուղեկցել են դեպի տարածքի սահմանը: Սահմանափակումը գործում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անցկացման ժամանակ:

 

Օդատիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան ջոկատի ներկայացուցչի խոսքով՝ օդաչուները պարզապես տեղյակ չեն եղել սահմանափակումների մասին: