40 միանձնուհիներ և որբ երեխաներ փակված են մնացել Մաալուլայի մենաստանում

16:37 • 24.09.13

Մոտ 40 միանձնուհիներ և որբ երեխաներ փակված են մնացել գրոհայինների հարձակումներին ենթարկվող սիրիական Մաալուլա քաղաքի մենաստանում, գրում է ria.ru-ն՝ հղում անելով France-Presse-ին, որն էլ՝ Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին:

 

«Մենաստանը գտնվում է մարտական գործողությունների տարածքում, ինչը դժվարեցնում և վտանգավոր է դարձնում սննդամթերքի մատակարարումը»,- ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

 

Հաղորդվում է, որ մենաստանում չի աշխատում գեներատորը, ինչի պատճառով դադարեցված է ջրամատակարարումը:

Պատրիարքարանը դիմել է հումանիտար օգնության խմբերին՝ խնդրելով անհրաժեշտ օգնություն կազմակերպել։

 

Սեպտեմբերի սկզբին գրոհայինները գրավել էին հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Մաալուլա քաղաքը: Սիրիական բանակը շարունակում է քաղաքն ազատագրելու գործողությունները: