Օբաման խոստովանել է, որ թողել է ծխելը կնոջ հանդեպ վախից

09:52 • 24.09.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում կատակով ասել է, որ արդեն վեց տարի է չի ծխում, իսկ նրան այդ հարցում օգնել է կնոջ՝ Միշելի հանդեպ ունեցած վախը:

 

Այդ խոսակցության տեսանյութը եթեր է գնացել ամերիկյան CNN հեռուստաալիքով: Ոչ Օբաման, ոչ իր զրուցակիցը, հավանաբար, չեն ենթադրել, որ իրենց երկխոսությունը ձայնագրվում է:

 

Ծխելը թողնելու որոշման մասին Օբաման հայտարարել էր դեռևս առաջին նախագահական ընտրարշավի ընթացքում:

 

Միշել Օբաման բազմիցս հպարտությամբ հայտնել է նիկոտինային կախվածության դեմ պայքարում Օբամայի հաջողությունների մասին, սակայն, նրա խոսքով, ծխախոտից հրաժարվելու հիմնական պատճառը նրանց դուստրերն են: