Պակիստանում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
16:19 • 24.09.13
Պակիստանի հարավ-արևմուտքում ասօր տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բելուջիստան նահանգի տարածքում։
Զոհերի և տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։
Placeholder










