Ամերիկացին 400 մլն դոլար է շահել` թխվածքի փոխարեն վիճակախաղի տոմս գնելով
ԱՄՆ-ում Power Ball վիճակախաղի հաղթողը 399,4 մլն ԱՄՆ դոլար է շահել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Հաղթողը երկուշաբթի օրը դիմել է վիճակախաղի գրասենյակ, սակայն չի ցանկացել մանրամասներ հրապարակել իր մասին: Նախնական տվյալներով՝ նա կարող է Հարավային Կարոլինայի բնակիչ լինել:
Մամուլում շրջանառվում է տեղեկություն, թե նա մտել է լցակայան` թխվածք գնելու, սակայն 20 դոլար է տվել և վիճակախաղի տոմսեր գնել, որոնցից մեկն էլ խոշոր շահույթ է ապահովել:










