Եվրոպացի քաղաքական գործիչներն աջակցել են Իտալիայի առաջին սևամորթ նախարարին, որի վրա բանաններ էին նետել

15:24 • 24.09.13

Եվրոպական 17 երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ռասիզմի դեմ հռչակագիր են ստորագրել՝ այդ կերպ աջակցելով Իտալիայի առաջին սևամորթ նախարար Սեսիլ Կյենգեին, ով ռասիստների հարձակման զոհ էր դարձել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

«Մենք պետք է պաշտպանենք ռասային բազմազանությունը և պայքարենք ռասիզմի դեմ: Այն, որ Կյենգեն տուժել է, պարզապես անընդունելի է»,- լրագրողներին ասել է Բելգիայի փոխվարչապետ Ժոել Միլկեն՝ նախաձեռնության հեղինակը:

 

Կյենգեն պնդում է, որ ռասիզմը պետք է ընկալել որպես «Եվրոպայում ժողովրդավարական սկզբունքներին դեմ գնալու» փորձ:


«Իրականությունն այսպիսին է: Եվրոպան բաղկացած է տարբեր գույնի մաշկ ունեցող մարդկանցից, որոնք տարբեր կրոնների են պատկանում և ծնվել են այլ վայրերում, սակայն որոշել են ապրել այստեղ»,- հավելել է Կյենգեն:


Ամառը սևամորթ նախարարի ելույթի ժամանակ ռասիստները նրա վրա բանաններ էին նետել: