ՄԱԿ-ի փորձագետները վաղը կվերադառնան Սիրիա
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով փորձագետները կվերադառնան Դամասկոս, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք բավարարված ենք, որ անսացել են ՄԱԿ-ի փորձագետներին Սիրիա վերադարձնելու մեր կոչերին»:
Փորձագետները կշարունակեն Սիրիայում քիմիական զենքի հետ կապված իրենց առաքելությունը:
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ի փորձերը՝ դրդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիային սպառնացող բանաձև ընդունել, անտրամաբանական են: Նա ընդգծել է նաև, որ Լիբիան լավ դաս է այդ առումով:










