Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 21-ամյա աղջկա և դիմել փախուստի

12:02 • 24.09.13

Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 23-ին՝ ժամը 02.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա։


Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Վարորդը դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: