ԱՄՆ-ում կայացել է Սաակաշվիլի-Օբամա հանդիպումը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդում է apsny.ge-ն:
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահին Վրաստանի հետ համագործակցության, ինչպես նաև սկզբունքային դիրքորոշման համար, որը նախագահն արտահայտել է Ռուսաստան կատարած այցի ժամանակ:
«Այժմ մենք գտնվում ենք վտանգներով լի փուլում, իրավիճակը վերջնականորեն կշտկվի, սակայն վերաձևակերպելով Ձեր խոսքերը՝ մինչ բարելավվելը կարող է ավելի վատթարանալ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Բարաք Օբաման իր կողմից նշել է Վրաստանի նախագահի ներդրումը Վրաստանի ժողովրդավարական վերափոխման գործում և հետաքրքրվել Սաակաշվիլիի հետագա պլաններով:
Վրաստանի նախագահը պատասխանել է, որ քաղաքականությունից բացի նրա պլանները կապվում են նաև կրթական համակարգի հետ, և նա պատրաստվում է Թբիլիսիում նախագահական գրադարան բացել:










