Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությանը

17:01 • 24.09.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպմանը, որին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տրանսպորտի և կապի ոլորտներում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:


Բակո Սահակյանն ընդգծել է, որ վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը պահանջված է եւ մեծապես կնպաստի ինչպես Արցախում տրանսպորտի եւ կապի զարգացմանը, այնպես էլ մեր հանրապետության ամբողջ տնտեսության առաջընթացին: