Սիդնեյից Տոկիո թռչող ինքնաթիռի սրահում օձ են հայտնաբերել
Ավստրալիայի հիմնական Qantas ավիաընկերությանը պատկանող Boeing 747 ինքնաթիռի ուղևորների սրահում 24 սմ երկարությամբ օձ է հայտնաբերվել, հաղորդում է Metro News-ը:
Ինքնաթիռը Սիդնեյից ուղևորվելիս է եղել Տոկիո և պատրաստվել է թռիչքին, երբ ուղևորներից մեկը նկատել է սողունին: Միջադեպից հետո թռիչքը հետաձգվել է, իսկ 370 ուղևորները ստիպված են եղել սպասել ողջ գիշեր:
Ոստիկանները դեռևս փորձում են պարզել, թե ինչպես է կենդանին հայտնվել ինքնաթիռի սրահում:










