Սոչիի իշխանությունները պատրաստվում են բնակիչների հերթական տարհանմանը
Սոչիում տրանսպորտը պատրաստ վիճակի է բերվել՝ հեղեղումների դեպքում բնակիչներին տարհանելու համար, տեղեկացնում է Взгляд-ը։
Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովն ասել է, որ տարհանման անհրաժեշտության դեպքում գործելու են բնակչությանը տեղյակ պահելու բոլոր միջոցները։
Այսօր առատ տեղումների հետևանքով տեղի գետերը կտրուկ բարձրացել են, հեղեղվել են ավտոճանապարհներ, ենթակառույցվածքային օբյեկտներ, տներ։ Որոշ շրջաններում մարդիկ տարհանվել են։
Ավելի վաղ թեև հայտարարվել էր «արտակարգ դրություն» մտցնելու անհրաժեշտության մասին, տեղի իշխանություններն այդ քայլին չէին գնացել, քանի որ եղանակի վատթարացում չէր կանխատեսվում։










