Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել

17:37 • 24.09.13

ՌԴ Սոչի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Ազդանշանները նախազգուշացնում են քաղաքացիներին Սոչի գետի ափերից դուրս գալու վտանգի մասին, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։

 

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Սոչի քաղաքի ծառայությունը հաղորդել է, որ գետի ջրերը բարձրացել են մինչև վտանգավոր մակարդակի։

 

Ներկայում ձմեռային Օլիմպիադայի ապագա մայրաքաղաքում շարունակվում են հորդառատ անձրևները։

 

Լոո և Նիժնեե Խոբզե բնակավայրերում հեղեղվել է մոտ 50 տուն։

 

Քաղաքի վարչակազմը որոշել է տարհանել հեղեղված տների բնակիչներին։