Չինաստանում լվացքի մեքենայի մեջ երկու մահացած քույրերի են գտել
Չինական սոցցանցերում ամենաքննարկվող թեման երկու քույրերի դաժան սպանությունն է լվացքի մեքենայի միջոցով, հայտնում է France Presse-ը:
Ցզյանսի նահանգում փակ լվացքի մեքենայում ընտանիքի հայրը հայտնաբերել է իր երկու փոքր աղջիկներին՝ արյան հեղեղի մեջ: Նրանց տարել են հիվանդանոց, բայց փրկել չի հաջողվել: Երեխաների մայրն ուշագնաց է եղել այս լուրից:
Ոստիկանությունը հաստատել է, որ երեխաները մահացել են խեղդումից, նրանք 3 և 4 տարեկան էին:
Շրջապատից ասել են, որ այդ ընտանիքում լավ մթնոլորտ է տիրել, և սպանություն տեղի ունենալ չէր կարող: Ենթադրություն կա, որ երեխաներն իրենք են մտել լվացքի մեքենան։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև չինական լվացքի մեքենա արտադրողը` Haier Group-ը` ասելով, որ մեքենան չէր գործի այն պայմաններում, որոնք նկարագրվում են այս դեպքի առնչությամբ:










