ԱՄՆ-ից ամուսինները մեղավոր են ճանաչվել Ղազախստանից որդեգրած երեխաների բռնաբարության համար

09:09 • 24.09.13

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից ամուսիններ Ջոզեֆ և Լինդա Մեյոթները մեղավոր են ճանաչվել Ղազախստանից որդեգրած երեխաներին բռնաբարելու համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Milford Daily News-ին:

 

Դատարանի որոշումով 50-ամյա Ջոզեֆ Մեյոթը դատապարտվել է 16-ից 20 տարվա ազատազրկման, իսկ նրա 49-ամյա կինը՝ 18-ից 22 տարվա:

 

Ամուսինները որդեգրել էին 13-ամյա տղային և 8-ամյա աղջկան 2004 թվականին: Ընտանիքում հայտնվելուց քիչ անց երեխաները սկսել էին ենթարկվել սեռական ոտնձգությունների իրենց խորթ ծնողների կողմից:

 

Իր որդեգրած տղայի հետ սեռական կապերից Լինդա Մեյոթը երեխա է ունեցել:

 

Մեյոթ զույգի դատը սկսվել էր 2013 թվականի հուլիսին: Դատարանում վկայություն են տվել նաև որդեգրված երեխաները, ովքեր այժմ 21 և 17 տարեկան են: Դատարանում ամուսիններն իրենց մեղքը չեն ճանաչել. Լինդա Մեյոթը, մասնավորապես, փորձել է համոզել, որ ինքն է բռնության ենթարկվել իր որդեգրած տղայի կողմից: