ԱՄՆ-ում ձիերը կարող են դասվել ագրեսիվ կենդանիների տեսակին

10:28 • 24.09.13

ԱՄՆ-ի դատարանը որոշում կընդունի մի գործի առնչությամբ, որից հետո ձիերը կարող են պաշտոնապես դասվել կենդանիների ագրեսիվ տեսակին:

 

Գործի համար հիմք է հանդիսացել 2006-ին տեղի ունեցած միջադեպը. Սկրապի անունով ձին Կոնեկտիկուտ նահանգի ագարակում կծել էր մի տղայի, ինչից հետո երեխայի ծնողները դատի էին տվել ագարակի տիրոջը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Դատարանը վճռել էր, որ Սկրապին պատկանում է «կենդանիների այն տեսակին, որոնց համար բնական է իրենց ագրեսիվ պահելը», և, հետևաբար, նման վարքը երեխայի նկատմամբ կանխատեսելի է եղել:

 

Որոշումը բողոքարկվել է։ Եթե այս որոշումը մնա ուժի մեջ, ագարակատերերի խոսքերով՝ ձիեր պահելը հնարավոր չի լինի ապահովագրել: