Երևանում փրկարարները դուրս են բերել «ԲՄՎ X5»–ում արգելափակված 2 տարեկան երեխային
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, մոտ 2 տարեկան երեխան մնացել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` օպերատորով:
Հրշեջ-փրկարարները բացել են Մ.Գ.-ին պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 83LP333 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և ներսում գտնվող` 2011թ. ծնված Ս.Գ.-ին հանձնել ծնողներին:










