Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
Ինչպես ԱՊԱ գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի արտգործնախարարությունից՝ հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:










