Հնդկաստանի վարչապետի և Օբամայի հանդիպումից առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանատունը գաղտնալսվել է

10:45 • 25.09.13

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանատունը և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակը, հայտնում է France-Presse-ը` վկայակոչելով The Hindu թերթին, որի տրամադրության տակ գաղտնի փաստաթուղթ է հայտնվել:

 

Ըստ այդմ` խոսքը նաև տեսահսկման և հատուկ սարքերի միջոցով դեսպանատան համակարգիչներից ինֆորմացիա գողանալու մասին է:


Նշվում է, որ ԱՄՆ-ն և Հնդկաստանը վերջին տասնամյակում բարելավել էին իրենց հարաբերությունները` անցյալում թողնելով խնդիրները:

 

Սակայն այս տեղեկությունը հայտնի է դարձել Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի և ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ծրագրված հանդիպումից օրեր առաջ. նրանք պետք է հանդիպեն ուրբաթ օրը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում նույն` լրտեսման խնդրի պատճառով Օբամայի հետ հանդիպումից հրաժարվել էր Բրազիլիայի նախագահը: