Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի
Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի, ինչի մասին հայտնում է Лента-ն՝ Reuters-ին հղումով։
Տվյալները ստացվել են առավել տուժած Բելուջիստան նահանգից, որի իշխանությունները տեղեկացրել են, որ բացի զոհերից կա նաև 373 տուժած։
Բնական աղետի հետևանքով փլվել է տեղի շենքերի 90%-ը։ Ի դեպ, 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Արաբական ծովում նոր կղզի է հայտնվել։










