Իսպանիայի թագավորը հերթական անգամ վիրահատության է ենթարկվել
Իսպանիայի 75-ամյա թագավոր Խուան Կառլոսը հերթական վիրահատությունն է տարել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Իսպանիայի լավագույն բժիշկները ժամանակավորապես փոխարինել են միապետի կոնքազդրային հոդը:
Մասնավոր կլինիկայի բժիշկների խոսքով` պրոթեզավորումը հաջող է անցել, սակայն երկու ամսից նոր վիրաբուժական միջամտության կարիք կլինի: Այդ ժամանակ համապատասխան մշտական իմպլանտ կտեղադրվի, ինչից հետո միայն թագավորը կկարողանա նորմալ քայլել:
Այս բարդացումները 2012-ի ապրիլին փղերի վրա անհաջող որսի հետևանք են. այն ժամանակ թագավորը կոտրել էր աջ կոնքը:
Վերջին երկու տարում Խուան Կառլոս թագավորը 8 վիրահատություն է տարել, այդ թվում՝ միջողնային ճողվածքի հեռացման: Իսկ ակտիվ վիրահատությունների անհրաժեշտությունը մասնագետները բացատրում են թագավորի ակտիվ կենսակերպով:










