Քենիայի հետախուզությունը նախազգուշացրել էր Նայրոբիում հնարավոր ահաբեկչության մասին
Քենիայի հետախուզական ծառայությունը դեռ մեկ ամիս առաջ հայտնել էր Նայրոբիի առևտրի կենտրոնում հնարավոր ահաբեկչության մասին, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Հետախույզների զեկույցում նշվել էր, որ սոմալիական «Ալ-Շաբաբ» խմբավորումն ակտիվացել է Մոմբասայում: Այնտեղ նրանք ահաբեկիչների պատրաստում էին իրականացրել:
Ամենահնարավոր թիրախների ցուցակում ներառվել էին առևտրի կենտրոններ, ոստիկանական բաժանմունքներ ու քրիստոնեական եկեղեցիներ:
Նախատեսված հարձակումների մեծ մասը հատուկ ծառայություններին հաջողվել էր կանխել:
Նախօրեին Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնում ավարտվել էր հակաահաբեկչական գործողությունը: «Ալ-Շաբաբ»-ի հարձակման հետևանքով այնտեղ 65 մարդ էր զոհվել:










