Մորալես. Օբաման ողջ աշխարհի հետ խոսում է տիրոջ դիրքերից
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը ցինիկ է անվանել, գրում է gazeta.ru-ն:
«Նա շատ ցինիկ է, երբ խոսում է ազատության, արդարության, խաղաղության մասին: Նա այնպես էր ելույթ ունենում, ասես աշխարհի տերն էր: Այստեղ չկան աշխարհի տերեր, յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է և ունի իր սեփական արժանապատվությունը»,- ասել է Մորալեսը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն իրավունք չունի խոսել խաղաղության և արդարության մասին, քանի որ նրա վարչակազմն «անարդարության կառավարություն» է հանդիսանում և միջամտում է այլ երկրների գործերին:
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահն իրավունք չունի ստանձնել այլ երկրների միջուկային և քիմիական զենքերի վերահսկողության «պատասխանատվությունը», մինչև չի ոչնչացրել իր սեփական միջուկային զենքի զինանոցը: Բացի այդ, Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, իր սեփական շահերն է հետապնդում:










