Ատոմակայանը 54 օրով դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից

12:00 • 25.09.13

Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 01.20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրաէներգիայի կայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, այդ աշխատանքները կտևեն 54 օր:

Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին: