Երևանի Արամի փողոցում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի

11:21 • 25.09.13

«Դեյվու-Դամաս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12.45-ի սահմաններում, Երևանի Արամի փողոցի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի։


Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, վարորդը երեխային տեղափոխել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: