Սիրիայի իսլամիստ ապստամբները ցանկանում են շարիաթ տարածել երկրում
Սիրիայի մի շարք խոշոր ապստամբական խմբավորումներ հայտարարել են Սիրիայում շարիաթի օրենքներ տարածելու մտադրության մասին, գրում է dw.de-ն: Նրանք կոչ են արել բոլոր «ռազմական և քաղաքացիական խմբերին» ճանաչել շարիաթն «օրենսդրության միակ աղբյուր»:
Ապստամբական խմբավորումները նաև հայտարարել են Սիրիական ազգային կոալիցիա ընդդիմադիր դաշինքից դուրս գալու մասին:
«Այդ խոշոր ընդդիմադիր կազմակերպությունը չի ներկայացնում մեր շահերը, և մենք չենք ճանաչում այն», - ասված է 13 խմբավորումների ընդհանուր հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան:
Այդ հայտարարության տակ ստորագրել են «Ալ-Կաիդա»-ին մոտ «Ան-Նուսրա» խմբավորումը, Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները:










