ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետները վերադարձել են Սիրիա
ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետների խումբը վերադարձել է Սիրիա՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքերի հետագա ուսումնասիրության նպատակով, հայտնում է Al Arabia-ն՝ Agence France Presse-ին հղումով։
Խումբը, որը գլխավորում է Էյք Սելսթորմը, պետք է ուսումնասիրի սիրիական հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառման 14 դեպք։
ՄԱԿ-ի փորձագետների խումբը եղել է Սիրիայում սեպտեմբերի սկզբին, ինչից հետո ներկայացրել է համապատասխան զեկույց, որը վերաբերել է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառմանը։
Բոլոր 14 դեպքերի ուսումնասիրությունն իր մեջ ներառող ամբողջական զեկույցը կներկայացվի հոկտեմբերի վերջին։










