Բելգիացի հրշեջները ոստիկաններին փրփուրով են պատել՝ արտահայտելով իրենց բողոքն՝ ընդդեմ կառավարության (լուսանկարներ)

23:30 • 08.10.13

Բելգիացի հրշեջները երկուշաբթի փողոց են դուրս եկել՝ բողոքելու աշխատանքային պայմանների և բյուջետային կրճատումների դեմ: Հրշեջներն իրենց բողոքն արտահայտելու յուրատեսակ միջոց են ընտրել՝ կարգուկանոն հաստատող ոստիկաններին պատելով փրփուրով: Այս մասին հայտնում է Business Insider-ը:


Հրշեջները հավաքվել են վարչապետի գրասենյակի առջև, որտեղ նրանց շրջապատել են ոստիկանները՝ շրջափակելով տարածքը փշալարերով:


Հրշեջ ծառայության աշխատակիցների մոտ լարվածությունը սրվել է, երբ երկրում սկսել են խիստ տնտեսական կրճատումներ իրականացնել վերջին տարիներին, ինչից հետո հրշեջներն իրենց բողոքն արտահայտելու տարբեր միջոցներ են կիրառում:


Het Laatste Nieuws-ի փոխանցմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակիցները համաձայնել են երեքշաբթի օրը բողոքի ակցիա չանցկացնել, երբ կառավարությունը համաձայնել է լսել նրանց բողոքները: