Չինաստանում պաշտոնյային աշխատանքից ազատել են՝ որդու ճոխ հարսանիքի պատճառով

17:37 • 08.10.13

Չինաստանում պաշտոնյային աշխատանքից ազատել են իր որդու եռօրյա ճոխ հարսանիքը կազմակերպելու համար, որի արժեքը գնահատվել է մոտ քառորդ մլն դոլար, գրում է BBC-ն:

 

Ճոխ բանկետի ժամանակ հյուրերի համար հանդես են եկել հայտնի կատարողներ: Հարսանիքի հյուրերին ուղեկցել են թանկարժեք լիմուզիններով:

 

Պաշտոնյան հայտարարել է, որ հարսանեկան ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել հարսի ընտանիքը:

 

Չինաստանի կոմունիստական կուսակցության հաղորդմամբ՝ բյուջեից միջոցներ չեն ծախսվել, սակայն չինովնիկն այնուամենայնիվ աշխատանքից հեռացվել է: