Չինական զինուժի ուղղաթիռն անհավանական վայրէջք է կատարում նավի վրա (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում պատկերվում է, թե ինչպես է օդաչուն վատ եղանակային պայմաններում մեծ դժվարությամբ վայրէջք կատարում ռազմանավի ուղղաթիռային հարթակի վրա, ներկայացնում է Business Insider-ը:
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի նավատորմին պատկանող Kamov Ka-28 ուղղաթիռը թռչելիս է եղել Չինաստանի նավատորմի հետ՝ փորձելով վայրեջք կատարել Type 054A նավի վրա:
Օդաչուն մի քանի անհաջող փորձերից հետո կարողանում է իջեցնել ուղղաթիռը ռազմանավի վրա:










