Եթե այս գիշեր ցրտահարություն չլինի, տարին իդեալական կհամարվի. գյուղատնտեսության փոխնախարար
Եղանակային կանխատեսումների համաձայն՝ այս գիշեր հնարավոր է ցրտահարություն լինի, ինչը կարող է վնասել վարունգի և լոլիկի բերքահավաքին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
«Եթե այս գիշեր ցրտահարություն չլինի, տարին իդեալական կլինի, բայց ցրտահարության դեպքում էլ բացի վարունգից ու լոլիկից ուրիշ բերքի վտանգ չի սպառնում, կաղամբին ոչինչ չի լինի, խաղողին, կարտոֆիլին, խնձորին նույնպես»,- ասաց նա:
Անցած երկու օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի արդյունքում ցրտահարություններ չեն եղել, և ինչպես Սամվել Գալստյանը վստահեցրեց, գյուղատնտեսությունը որևէ վնաս չի կրել:
Փոխնախարարի խոսքով՝ այս գիշեր սպասվող ցրտահարության հավանականությունը և վտանգը նույնպես մեծ չէ:










