Ռուսաստանն Իրանին արդիականացված C-300-ներ կմատակարարի. ԶԼՄ-ներ
Ռուսաստանը և Իրանը կվերսկսեն Թեհրանին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Независимая газета»-ին: Բացի այդ աղբյուրը պնդում է, որ С-300ПМУ-1-ի փոխարեն Ռուսաստանը Իրանին կարող է մատակարարել ավելի ժամանակակից ՀՕՊ համակարգեր:
Ըստ թերթի տվյալների, խոսքը գնում է С-300ВМ «Антей-2500»-ի 5 դիվիզիոնների մասին: Թեհրանը բանակցությունների վերսկսման համար պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ ունեցած իր ֆինանսական պահանջներից, որոնք առաջացել են նախկին պայմանագիրը զրոյացնելուց հետո: Սպասվում է, որ Իրանը դա կանի մոտ ժամանակներս:
Թերթը նշում է, որ Իրանի դեսպանատանը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները: Սակայն անցյալ շաբաթ Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին հայտարարել էր, որ Թեհրանը իրականում հետաքրքրված է «Антей-2500»-ով, սակայն բանակցություններին գործը դեռ չի հասել:










