Նիգերիայի արքայազնը հայտնվել է անօրինական ներգաղթյալների գործով սկանդալի կենտրոնում

23:44 • 08.10.13

Նիգերիայի արքայազն 54-ամյա Իլկիզ Բալան մեղադրվում է առևտրային ընկերությունների բարդ ցանցի ստեղծման գործում, որի միջոցով իր հայրենակիցները կարողացել են անօրինական կերպով ներխուժել Մեծ Բրիատանիայի տարածք և այնտեղ աշխատանքի իրավունք և քաղաքացիության ստանալ: Այս մասին գրում է Russia Today-ը:


«Քաղաքացիների առաքման» բարդ համակարգը Բրիտանիայում գոյություն է ունեցել 8 տարի շարունակ»,– հաղորդում է Daily Mail-ը:
Աֆրիկացի թագաժառանգը օգնել է իր հայրենակիցներին կեղծ անձնագրեր ստանալ՝ կաշառելով ներքին գործերի նախարարության աշխատակիցներին, ովքեր նրան են փոխանցել անհրաժեշտ փաստաթղթերը:


Ներկա պահին արքայազնը ձերբակալված է և ներգաղթյալների մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու գործով գլխավոր գործող անձն է: Նրա հետ միասին մեղադրյալի աթոռին են հայտնվել նրա կինը և մի քանի հարազատներ:


Ոստիկանությունը դեռևս հետաքննում է այս գործը, և հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպառնում նիգերիացի արքայազնին և նրա համախոհներին: