Չինաստանում 110 մարդ է ձերբակալվել օնլայն բամբասանքներ տարածելու համար

16:49 • 08.10.13

Չինաստանի հյուսիս-արևմուտքում օնլայն բամբասանքներ տարածելու համար հունիսի 26-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում 110 մարդ է ձերբակալվել, 164-ը՝ նախազգուշացվել, գրում է BBC-ն՝ հղում անելով Xinjiang Daily-ին:

 

Կասկածյալները տարածել են կրոնական էքստրեմիզմ, ինչպես նաև նյութեր, որոնք «սպառնում են երկրի կայունությանը»:

 

Թերթը նշում է, որ երկրի հյուսիս-արևմուտքում ինտերնետ օգտագործողների թիվը կտրուկ աճել է, ինչի պատճառով էլ ավելացել են նաև կրոնական էքստրեմիզմի օնլայն տարածման, բռնություն հրահրելու և բամբասանքներ տարածելու դեպքերը:

 

Չինաստանի առաջնորդներն այժմ փորձում են օնլայն բամբասանքների դեմն առնել, ինչը նրանց համոզմամբ՝ խռովություններ է առաջացնում: