Արգենտինայի նախագահի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հաջողությամբ տարել է ներգանգային հեմատոմայի հեռացման վիրահատությունը, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Ըստ գործակալության տվյալների, նախագահը հետզհետե ուշքի է գալիս և իրեն լավ է զգում, սակայն նա հիվանդանոցում կմնա առնվազն 1 շաբաթ: Բացի այդ հայտնի է, որ մոտակա 48 ժամը Ֆերնանդես դե Քիրշները կանցկացնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և կկարողանա հանդիպել միայն հարազատների և բարեկամների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեմատոման նախագահի մոտ առաջացել էր օգոստոսին ստացած գլխի վնասվածքից:










